«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2020 | 00:01
Դու չես ե­կել ար­դար­նե­րի հա­մար,
Ե­կար` մե­ղա­վո­րին ար­դա­րաց­նե­լու,
Մեզ Տուն տա­նե­լու։
Տե՛ր, օգ­նի՛ր,
Թող Խա­չը շատ ծանր չթ­վա,
Օգ­նի՛ր, քայ­լել հոգ­նա­բեկ`
Դո­լո­րո­սա­յով`
այս ցա­վոտ ժա­մին.
ՈՒ թող մեր մե­ղա­վոր ձայ­նը
Քեզ լսե­լի լի­նի
Այս ան­գամ ևս:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ